Կարբիի և Օհանավանի ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը կսկսի աշխատանքը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր, տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության մամուլի բաժնից:
Հանձնաժողովը ղեկավարում է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, կազմում ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Կարբի և Օհանավան համայնքներում ոռոգման համակարգի փաստացի իրավիճակը, գնահատականներ ներկայացնի ներքին ցանցի և ջրի հասանելիության տեխնիկական վիճակի, հողօգտագործողների և ՋՕԸ-ի իրավահարաբերությունների, ոռոգման ջրի նվազագույն պահանջարկի և ոռոգման արագահոս համակարգի վերակառուցման նախագծի վերաբերյալ, ինչպես նաև բացահայտի հնարավոր խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ առաջարկվող էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում:
Հանձնաժողովի աշխատանքներում կներգրավվեն նաև ԱԺ պատգամավորներ, նշված համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ: Ուսումնասիրության արդյունքներն ու առաջարկությունները հանձնաժողովը կներկայացնի կառավարությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը