Ֆիննախ. «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հրաժարվել են ֆինանսների նախարարության՝ երկխոսելու առաջարկից
«Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար»,- այս մասին հայտարարում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ աղբյուրի, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջև, առաջարկվել է փոխանցել գրավոր առաջարկներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվել են ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Օսիպյան. Համապատասխան գործողություններից հետո նրանք ազատ կարձակվեն
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով