Հասարակություն 16:03 07/03/2014

«Зеркало». Ադրբեջանի իշխանությունները` Ասադի, Սադամի և Քադաֆիի շահերի պաշտպան

Ադրբեջանի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավորները որոշել են պատասխանել ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցին, որում մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում խիստ քննադատության է ենթարկվում: Այս մասին ասվում է ադրբեջանական «Зеркало» թերթի կայքում տեղադրված հոդվածում:

Հեղինակը նշում է, որ ադրբեջանցի խորհրդարանականները Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի` մարդու իրավունքներին նվիրված զեկույցի քննարկան ժամանակ սկսել են խոսել Պետդեպարտամենտի զեկույցի մասին:

Ըստ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Սիավուշ Նովրուզովի` երբ Աֆղանստանում թալիբներն էին իշխանության գլուխ կանգնած, թմրանյութերի շրջանառությունը նվազել էր մինչև նախկին ծավալների 3%-ը:

«Ամերիկացիների երկրում հայտնվելու հետ մեկտեղ կակաչի պլանտացիաների տարածքը 60 անգամ մեծացել է, իսկ ՆԱՏՕ-ի զորքերը հսկում են արտադրության շղթան, որպեսզի ոչ ոք չփորձի անգամ ոտնձգություն կատարել Եվրոպա մատակարարվող հերոինի նկատմամբ»,- ասել է Նովրուզովը:

Մեկ այլ իշխանամետ խորհրդարանական` Զախիդ Օրուջը, գտնում է, որ Ասադի ընտանիքի հարյուրավոր տարիների իշխանությունը Սիրիայում ավելի լավ էր, քան ներկայիս իրավիճակը:

«Ասադի կառավարման տարիներին ամերկացիները խոսում էին քաղաքացիների իրավունքների խախտման մասին, իսկ այսօր հազարավոր քաղաքացիներ սպանվել են, երկրում քաղաքացիական պատերազմ է: Լիբիայում ԱՄՆ-ն մարդու իրավունքների խախտումներ գրանցեց, միլիարդավոր դոլարներ հայտնաբերեց Քադաֆիի գաղտնի հաշվեհամարներում: Իսկ այդ փողերը արդյո՞ք ժողովրդին հասան: Իրաքում և մնացած այն բոլոր երկրներում, որտեղ ԱՄՆ-ի զորքեը մուտք են գործել նույնպիսի իրավիճակ է»,- ասել է նա:

 

Ի պատասխան խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆետ Ասքերովը, ով նույնպես «Ենի Ազերբայջան» կուսակցությունից է պատմել է Կրիլովի «Գայլը և գառը» առակը, որտեղ գառի մեղքը նրանումն էր, որ գայլը սոված էր: Ըստ նրա` ԱՄՆ-ն և այլ ուժեղ երկրներ իրենց շահերի համար թալանում են և շարունակելու են թալանել տարբեր երկրների կառավարություններին, որոնք էլ իրենց հերթին թալանելու են իրենց ժողովրդին:

«Թե հատկապես որ երկրի մասին էր խոսքը` Ասքերովը չասաց: Սակայն ես համոզված եմ, որ նա այն նկատի չուներ, ինչ բոլորի մտքով անցավ: Այնուամենայնիվ, զուտ մարդասիրական նկատառումներով կցանկանայի զգուշացնել պարոն փոխխոսնակին, որ նա այս թեմաների շուրջ ապագայում ավելի զգույշ արտահայտվի»,-գրում է հեղինակը ` հասկացնելով, որ նրա խոսքերը կարող է ընկնել «անհրաժեշտ մարդկանց ականջը»:

«Սակայն, ընդհանուր առմամբ, ես կցանկանայի կիսել իմ մտքերը` կապված ամբողջովին մեկ այլ հարցի հետ: Պարզվում է, որ ժողովրդավարության այնպիսի ամրոցներ, ինչպիսին են Սիրիան, Լիբիան, Իրանը, Կենտրոնական Աֆրիկայի հանրապետությունը, և այնպիսի հայտնի ժողովրդավար գործիչներ, ինչպիսին են Ասադը, Քադաֆին, Սադամը, և վերջապես Բոկասոն մեր օրերում իրենց հռչակն են վայլում ոչ միայն մեր խորհրդարանականների շրջանում»,- նշում է հեղինակը` հղում կատարելով պրոֆեսոր Ռաֆիգ Ալիևին, ով նույնպես մեղադրանքներ է ուղղել Արևմտյան երկրներին:

Հոդվածում նշվում է, որ ամերիկացիների գործողությունները Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ ոչ մի ընդհանուր բան չունեն:

«Այս երկրներում ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը մտահոգված են միայն իրենց ազգային և պետական շահով»,- նշում է հեղինակը:

Նշենք, որ ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով բյուրոյի ամենամյա զեկույցի` Ադրբեջանում անպատժելիության միջավայրում մարդու իրավունքները շարունակաբար խախտվում են: Զեկույցի հեղինակները անցած տարվա ընթացքում Ադրբեջանում հիմնականում խախտումներ են գրանցել ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Դրանց շարքին են պատկանում ազատ արտահայտման, հավաքների մեծածավալ սահմանափակումները, ներառյալ լրագրողների, իրավապաշտպանների և ժողովրդավար ակտիվիստների հանդեպ հետապնդումները, ձերբակալությունները և ուժի կիրառումը: Ըստ մի շարք ՀԿ-ների` Ադրբեջանում առնվազն 12 լրագրող և բլոգեր գտնվում է ճաղերի հետևում: Ընդգծվում է նաև, որ բավականին խախտումներ են գրանցվել 2013թ.-ի Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}