Դ. Սոֆիյան. Ադրբեջանը մեծ հնչեղություն է հաղորդում սպառազինության գնումներին
Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներում անընդհատ շրջանառվում է տարբեր երկրների արտադրության սպառազինության գնման կամ դրանց նկատմամբ հետաքրքրությունների մասին:
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները շատ ժամանակ նման թեմաներով լուրեր են շրջանառում, սակայն ինչ աղբյուրների հղում են անում` պարզվում է, որ այդ լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չեն գրել:
«Վերջին օրինակը «Թրենդ» լրատվական գործակալության տարածած լուրն էր այն մասին, թե Ադրբեջանը մտադիր է թուրքական «Roketsan» ընկերությունից «Mızrak-U» տիպի հրթիռային համակարգեր գնել: Որպես լուրի առաջին աղբյուր նշվում էր թուրքական «Սաբահ»-ը: Սակայն սկզբնաղբյուրի ուսումնասիրությունից հետո պարզ է դառնում, որ նման լուր այնտեղ չկա»,- հավելեց նա:
Ռազմական փորձագետի խոսքերով, Ադրբեջանն անընդհատ զինվում է, սակայն միաժամանակ նկատելի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են այդ գործընթացին մեծ հնչեղություն տալ` շատ ժամանակ հրապարակելով նյութեր, որոնք քիչ կապ ունեն իրականության հետ:
Դ. Սոֆիյանը չբացառեց, որ սպառազինության խոշոր գործարքների անընդհատ շրջանառմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե իր հասարակությանը հաշվետու է և ի ցույց է դնում այն գործարքները, որտեղ խոշոր գումարներ են դրվում:
Սակայն իրականում, ըստ բանախոսի, Ադրբեջանի իշխանությունները քողարկում են սպառազինության գնման համար ծախսվող իրական գումարները:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական haqqin.az կայքը հրապարակել է լուր` Ադրբեջանի կողմից բրիտանական «Թայֆուն» կործանիչների գնելու փաստի մասին, որում հղում էր կատարել բրիտանական The Telegraph թերթին:
Ադրբեջանական haqqin.az տեղեկատվական կայքը այսօր հրապարակել է լուր` Ադրբեջանի կողմից բրիտանական «Թայֆուն» կործանիչների գնելու փաստի մասին: Կայքը հղում է անում բրիտանական The Telegraph ազդեցիկ թերթին:
Ավելի ուշ պարզվեց, որ թերթում իսկապես խոսք է գնացել այդ կործանիչների մասին, սակայն Ադրբեջանի կողմից դրա գնման մասին ոչինչ չի եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները