
Մարտի 8-ին կանանց և աղջիկների համար «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի հատուկ սակագնով
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹևեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց և աղջիկների համար: Այս մասին հայտնում են ճոպանունղու մամուլի ծառայությունից:
Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթևեկության համար՝ 2000 դրամ:
Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց և աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար:
«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին