
Էրդողան. Թուրքիայում կարող են YouTube տեսածառայությունն ու Facebook սոցցանցը արգելվել
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում կարող են YouTube տեսածառայությունն ու Facebook սոցցանցը արգելվել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարտի 30 կայանալիք ընտրություններից հետո, կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնելու ինտերնետում:
Էրդողանի խոսքով՝ մասնավորապես կարող են արգելվել YouTube տեսածառայությունն ու Facebook սոցցանցը:
Ինտերնետի սահմանափակումները կարող են առնչվել հենց Էրդողանի անվան հետ կապված խոշոր կոռուպցիոն սկանդալի հետ, հատկապես նրա ու որդու հեռախոսազրույցից հետո, որը հայտնվել էր ինտերնետում և նոր սկանդալ առաջացրել: Այդ զրույցում նրանք քննարկում են տանից խոշոր գումար դուրս հանելը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ 2010թվին YouTube-ը Թուրքիայում արդեն արգելափակել էին: