Ինչպե՞ս կլուծվի ՌԴ միգրացիոն նոր օրենքով առաջացած խնդիրը
Հունվարի 1-ից գործող ՌԴ միգրացիոն նոր օրենքը խնդիրներ է ստեղծել մոտ 170 հազար հայերի համար, որոնց մի մասը դեպորտ է արվել, մյուս մասին՝ վարչական խախտումների պատճառով, 3 տարով արգելել են մուտքը Ռուսաստան։
Ի՞նչ վիճակում է խնդիրն այսօր՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին, ով այդ հարցով օրերս Մոսկվայում էր։
«Ռուսական կողմի առաջարկով միջգերատեսչական խումբ է ձևավորվել, պատվիրակությունները բաղկացած են անվտանգության, միգրացիոն խորհուրդների, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներից։ Փետրվարի 27-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, հնչեց մեր առաջարկությունը՝ ստորագրել միջկառավարական համաձայնագիր, որը շատ արագ կտա այդ խնդիրների լուծումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջնական մշակել փաստաթուղթը, առաջիկա հանդիպմանը քննարկել այն»: