«Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել
«Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ չնայած հավաստիացումներին «Նաիրիտ»-ը չի կարող բնականոն կերպով գործարկվել։
«Նաիրիտ»-ն արդեն 4 տարի գոյություն չունի։ Խաբում են ժողովրդին, փող չեն ուզում տալ, կերակրում են ստերով։ 400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն։ Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ինչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնան»,- տարակուսանքով հայտարարել է Գ. Ներսիսյանը: