Հարցազրույցներ 17:36 08/03/2014

Կարեն Միրզոյան. Ղարաբաղը ինչքան ինքնուրույն է, այնքան հզոր է

 Աշխարհաքաղաքական խնդիրներին նվիրված իտալական Limes ամսագիրը նախօրեին «Ղարաբաղը ինչքան ինքնուրույն է, այնքան հզոր է» վերտառությամբ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ծավալուն հարցազրույց է հրապարակել: Հարցազրույցը տեղադրված է նաև ամսագրի ինտերնետային կայքում:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք ԼՂՀ արտգործնախարարի հետ իտալացի լրագրող Ֆրանդ Վիլլերի հարցազրույցն ամբողջությամբ
:

- Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո գոյություն ունի ավելի քան քսան տարի: Որն՞ է ամենամեծ դասը, որ քաղել եք անկախության փորձից:
-Կարելի է խոսել Ղարաբաղյան հրաշքի մասին: Մեր պատմութան բարոյական կետն այն է, որ ժողովուրդը, որը հավատում է ինքն իրեն, միշտ հետևում և հետապնդում է այն նպատակը, որն իր առջև դրել է:
Դասը, որ մենք քաղեցինք այս տարիների ընթացքում, այն է, որ գոյությունը շարունակելու համար կարող ենք ապավինել միայն մեր ժողովրդին և մեր սեփական ուժերին: Միակ բանը, որ այսօր Արցախի բնակիչները խնդրում են աշխարհից, այն է, որ Արցախի բնակիչները համարվեն կանոնավոր երկրի քաղաքացիներ, որտեղ հիմնական խնդիրները կապված են սոցիալական պայմանների բարելավման, կրթության և կենցաղային հարցերի (բնակարանային) լուծման հետ:

-Անհամար դիվանագիտական ջանքեր են գործադրվել՝ փորձելով Ղարաբաղում երկարատև խաղաղություն ստեղծել: Ո՞րն է ձեր կարծիքով բանակցություններում հիմնական խոչընդոտը:

-Հիմնական խնդիրն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ բացակայում են Արցախի ներկայացուցիչները: Հակամարտությունն ուսումնասիրող հիմնական փորձագետներն ընդունում են, որ մեր ներկայացուցիչների ակտիվ ներկայությունը մինչև 1998թ. հնարավորություն տվեց հասնել կոնկրետ արդյունքների: Մեր բացակայությունն առաջին հերթին արժեզրկում է «Մադրիդյան սկզբունքները», որոնք մշակվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խիստ երկկողմ հիմունքով, առանց ուղղակի հետաքրքրված կողմերի անմիջական կարծիքի արտահայտման: Ուստի, մենք հրաժարվում ենք բովանդակության մեկնաբանումից: Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա բոլոր հնարավոր չարիքների և բացթողումների համար նրա հասցեին մեղադրանքները հերթապահ բնույթ են կրում, մասնավորապես մեր արևելյան հարևանի կողմից: Այս առումով Ստեփանակերտն այլ դիրքորոշում ունի. իրատեսորեն քննարկում ենք բոլոր առաջարկները և նաև ընդունում ենք, որ ներկայիս փխրուն խաղաղությունը մասամբ պայմանավորված է խմբի գործունեությամբ

-Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ գործողությունը բանակցային գործընթացում: Եվրոպական ներկայացուցչի վերջին այցը Ստեփանակերտ տեղի է ունեցել դեռևս 2007 թ.

-Այն փաստը, որ ԵՄ-ի նման ռեսուրսներ և ներուժ ունեցող միավորը, որը հայտարարում է հակամարտության կարգավորման գլխավոր դերակատար լինելու մասին և այդ նպատակով, ի դեմս Կովկասում հատուկ ներկայացուցչության, հատուկ կառույց է ստեղծում, բայց ի վիճակի չէ պարբերաբար փոխգործակցելու ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, շփոթություն է ստեղծում: Մինչդեռ միայն հակամարտության դինամիկայի ընկալումը խորացնելու համար էլ ավելի կայուն հարաբերություններն անհրաժեշտություն են:
Ֆրանսիական համանախագահությունը ԵՄ-ին փոխանցելու գաղափարը մենք ընկալում ենք որպես բանակցային գործընթացին խոչընդոտող քայլ, նաև այն պատճառով, որ դա բխում է Փարիզի դիրքորոշման նկատմամբ Ադրբեջանի դժգոհությունից: Եվ դա էական քայլ չի լինի. Ֆրանսիան բոլոր դեպքերում իր նախաձեռնությունները մշակելիս խորհրդակցում է ԵՄ-ի հետ:

-Խաղաղության համար բոլոր տարբերակները նախատեսում են, որ դուք պետք է հրաժարվեք ներկայումս ձեր հսկողության տակ գտնվող տարածքների մի մասից:

-Այս առումով մենք պետք է հաշվի առնենք Արցախի ժողովրդի կամքը այնպես, ինչպես որ նա դա արտահայտել է 1991 և 1996թթ. հանրաքվեների ժամանակ, և մեր երկրի սահմանադրությունը, որտեղ ներկայիս սահմաններն առանձնացված են՝ հաշվի առնելով հակամարտության արդյունքները: Չնայած այն բանին, որ Լեռնային Ղարաբաղը սահմանադրորեն որևէ տարածք հանձնելու հնարավորություն չունի, պետք է նաև նշել, որ տարածքների փոխանակման հնարավորության համար առ այսօր չեն հստակեցվել անվտանգության համար անհրաժեշտ այն երաշխիքները, որոնք հնարավորություն կընձեռեն շարժվել Մադրիդյան սկզբունքերի նախանշած ուղիով:

Վերադառնալով բանակցությունների փակուղային վիճակին՝ պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանը շարժվում է ապակառուցողական ուղղությամբ, որի նպատակը բանակցային ողջ գործընթացը միտումնավոր սաբոտաժի ենթարկելն է՝ համաձայնության մեզ համար կարևոր և անհրաժեշտ կետերը մերժելով, և այս ամենին զուգահեռ սպառազինությունների մրցավազքը, որն իմ կարծիքով՝ խաղաղության ձգտում չի ցուցանում: Բացի այդ, Ադրբեջանի համառ մերժողականությունը՝ Ղարաբաղի ներկայացուցիչներին, որպես բանակցությունների լիիրավ կողմ ընդունելու հարցում, խոչընդոտում է առարկայական որոշումների ընդունմանը: Այս կերպ, Բաքուն կարող է շարունակել ապավինել բանակցություններում արդյունքների բացակայությանը և դրանով իսկ արդարացնել իր վերազինման փաստը:

-Ի դեպ, շփման գծում զոհերի թիվն աճում է:
-Այսպես կոչված, դիպուկահարների պատերազմի նախաձեռնողը մենք չենք: Մենք բազմիցս կոչ ենք արել, որ այդ միավորումները հետ քաշվեն առաջնագծից, որպեսզի լարվածությունը նվազի: Ադրբեջանցիները մերժեցին մեր առաջարկները: Անգամ մեր այն առաջարկին, որ հրադադար պահպանվի գոնե կրոնական տոների ժամանակ, ադրբեջանցիներն արձագանքեցին կրակոցների ակտիվացմամբ: Մենք ստիպված ենք դրան արձագանքել:

-Ինչպե՞ս եք գնահատում վերջին վերլուծությունները, որոնցում կանխատեսվում է վերադարձ լայնածավալ մարտական գործողություններին:
- Հիմնական վտանգն ատելության քարոզն է, որը հեղեղում է ադրբեջանական հասարակությանը, և հիմնականում հասցեագրված է երիտասարդ սերնդին, որը հակամարտությանն անմիջական մասնակցություն և հայերի հետ շփման փորձ չունի: Այդուհանդերձ, իր ռազմատենչ հռետորաբանությունից զատ Բաքուն ունակ է սթափ գնահատել իրավիճակը, ըստ որի՝ Ադրբեջանի բանակը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի դեմ ուղղակի գործողությունների: Ադրբեջանական քարոզչությունը կատարվում է՝ հիմնվելով բացառապես ներքաղաքական հաշվարկների վրա, մեծաքանակ ռազմական ծախսերը արդարացնելու համար:

-Վերջին ամիսներին Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր վերագործարկումը դիտվեց որպես պատերազմի վերսկսման պատճառ:

-Ենթակառուցվածքը վաղուց արդեն պատրաստ է շահագործման: Ադրբեջանի սպառնալիքները, թե կխոցի այդ օդանավակայանին մոտեցող ցանկացած ինքնաթիռ, անհեթեթ են և ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն հրաժարվում հաշվի առնել օդանավակայանի վերաբացման մարդասիրական հանգամանքը: Ամեն դեպքում, մինչ վերաբացումը մենք պետք է մի շարք լուրջ վերլուծություններ կատարենք:

-Որքանո՞վ է կայուն Արցախի դրությունը՝ հատկապես հաշվի առնելով ժողովրդագրական գործոնը և տնտեսական հեռանկարները:
-Ինչպես արդեն ասացի, Արցախի ժողովուրդը լավատեսությամբ է նայում ապագային: Առանց որևէ մեծամտության, մեր տնտեսական վիճակը դրական է: 2013 թվականի համար կանխատեսումները 9-10% տնտեսական աճի կարգի են: Մենք զարգացնում ենք հանքարդյունաբերության ոլորտը, հիդրոէներգետիկան և գյուղատնտեսության ոլորտները, որտեղ խորհրդային տարիներին, որթատունկից բացի, ոչինչ չկար: Ավելորդ է խոսել զբոսաշրջության հսկայական ներուժի մասին: Եթե համեմատենք այսօրվա իրավիճակը հակամարտությանը նախորդած իրավիճակի հետ, ապա պատկերն էլ ավելի դրական է: Իհարկե, դեռևս չօգտագործված ներուժ կա, օրինակ հարևան Իրանի հետ կապերը, որտեղից օտարերկրյա ուղղակի ներդրումների համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծելու միջոցով ակնկալում ենք մասնավոր ներդրողներ ներգրավել: Լուրջ ջանքեր են գործադրվում նյութատեխնիկական դժվարությունները հաղթահարելու համար: Շուտով, Մարտակերտ-Վարդենիս կարևորագույն մայրուղին, ի լրումն արդեն գործող ճանապարհի, որն անցնում է Քաշաթաղով, Արցախը կմիացնի Հայաստանի հետ: Դրա կառուցման համար միջոցներն արդեն իսկ կան, իսկ դրա ազդեցությունը զբոսաշրջության և զբաղվածության առումով հսկայական կլինի:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական գործոնին, կոչ եմ անում վերապահումով մոտենալ Ադրբեջանի հրապարակած տվյալներին: Միգրացիայի սալդոն և ծնունդների թիվը ավելի բարձր են, քան ներկայացվում է վիճակագրությամբ: Միգրացիայի մեծ մասը սեզոնային բնույթ է կրում՝ լեռնային շրջանների բնակիչների սովորություններին համահունչ: Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղը ոչ ոք չի լքում ապագայի հանդեպ վստահության բացակայության պատճառով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}