Մ. Հովսեփյան. Հաճախ կանանց ստիպում են սեռով պայմանավորված հղիության ընդհատման գնալ
Հայ աղջիկները տարված են կարիերայով, ինչի պատճառով էլ ընտանիք կազմելու, երեխա ունենալու ժամանակ չունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:
Անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, Մարգարիտա Հովսեփյանը նշեց, որ այդ պատճառով վերջին տարիներին լույս աշխարհ չի եկել 7 200 աղջիկ:
«50 տարի անց Հայաստանում չի ծնվի 93 000 աղջիկ»,-ասաց նա:
Նա ավելացրեց, որ կանանց հաճախ ընտանիքներում ստիպում են գնալ հղիության արհեստական ընդհատման, երբ իմանում են, որ աղջիկ է ունենալու:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան