ԿԽՄԿ-ն բանակցում է` հայ գերու հետ հանդիպելու հարցով
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` նախօրեին սահմանը հատած ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու նպատակով: Այս մասին մասին ադրբեջանական «1նյուզ» լրատվական կայքին ասել է ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան:
Նշենք, որ Ադրբեջանի պատանդների, անհայտ կորածների ու ռազմագերիներ հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական Թովուզ բնակավայրի ուղղությամբ ՀՀ քաղաքացի է հատել սահմանը:
Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է
ԿԽՄԿ-ն սահմանը հատած քաղաքացու վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չունի
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու սահմանը հատելու մասին
ՊՆ. Այդ ուղղությամբ որևէ զինծառայող չի հատել սահմանը
Շ. Սայիլով. ՀՀ քաղաքացին եղել է քաղաքացիական հագուստով (լուսանկար)
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները