Արտասվելը օգտակար է օրգանիզմի համար
Գիտնականները ժխտում են «Արտասվելով խնդրին չես օգնի» տարածված ասացվածքը և պնդում հակառակը` լացը ամրապնդում է առողջությունը: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ Միննեսոտա նահանգի և Մեծ Բրիտանիայի Լանկաստերի գիտնականները:
Վերջիններս ուսումնասիրել են լացի ֆիզիոլոգիական ազդեցությունը և պարզել, որ սթրեսը բառացի դուրս է գալիս օրգանիզմից լացելու ժամանակ, ինչի շնորհիվ էլ 88.8 տոկոս մարդիկ լացելուց հետո թեթևություն են զգում:
«The Times of India »-ի հաղորդմամբ, արցունքները, նախ, օգնում են օրգանիզմին ձերբազատվել այն նյութերից, որոնց կուտակումը կարող է հանգեցնել սրտի նոպայի, իսկ բացի այս` լացելու ժամանակ մարդը խորը շնչում և արտաշնչում է, ինչը նվազեցնում է կորտիզոլի` սթրեսի հորմոնի մակարդակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա