Դումանյանն ուսանողներին խորհուրդ է տվել ընտրել հոգեբույժի մասնագիտություն
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրուցելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ է տվել ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության մամուլի ծառայությունից:
Ընդգծելով արդյունավետ կառավարման կարևորությունը` նախարարը տեղեկացրել է, որ հոգեբուժական ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմը զգալիորեն կբարելավի բուժհիմնարկների վիճակը։ Հոգեբուժական, նարկոլոգիական և հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Դերենիկ Դումանյանը խնդիր է դրել առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։
«Անցած տասը տարվա փորձը ցույց է տվել, որ միավորումը ոչ միայն չնպաստեց հոգեբուժական կլինիկաների և ծառայությունների բարելավմանը, այլև նոր խնդիրներ ի հայտ բերեց, ինչն էլ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ընկերության վերակազմակերպման հիմք հանդիսացավ։ Նոր իրադրությունը նոր պահանջներ է թելադրում։ Ձեր կոլեկտիվը լավ ավանդույթներ ու կադրային խոստումնալից ներուժ ունի, և վստահ եմ, որ ճանապարհներ կգտնի դրանք հաղթահարելու համար»,-ասել է նախարարը։
Նախարարն իր մտահոգությունն է հայտնել դատահոգեբուժական փորձաքննության ոլորտի` փորձագետների ընտրության, հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման, վարձատրման և այլ խնդիրների հետ կապված։ Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով պետք է լիովին կանոնակարգվի նաև այս դաշտը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա