Ա.Եպիֆանցև. Ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող հանրաքվե անցկացնել, իսկ Հայաստանն` ընդունել Ղարաբաղն իր կազմի մեջ
Ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը, վերլուծելով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը facebook-յան իր էջում գրառել է.
«Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ ուկրաինական զարգացումներին, բայց մի բան հստակ է. այն, ինչ կատարվում է այնտեղ, արդեն իսկ փոխում է ձևավորված իրողությունը: Եթե Ռուսաստանն ի վերջո իրեն միացնի միայն Ղրիմը, ապա իրավիճակն ավելի շատ կփոխվի:
Դա նշանակում է, որ այսօր գոյություն ունեցող մի շարք հակամարտություններ այլ հեռանկարներ են ստանում: Այսինքն, եթե մենք ասում ենք, որ ժողովրդի ինքնորոշումը և միավորումը այլ պետության հետ իրավական է, այդ դեպքում ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը չի կարող նման հանրաքվե անցկացնել, իսկ Հայաստանը չի կարող ընդունել Ղարաբաղը իր կազմի մեջ: Կամ ինչու նույնը չանի Հարավային Օսիան և չմիավորվի ՌԴ հետ: Բայց կհամաձայնվի՞ Օսիան, եթե իր ներսում գոյություն ունեցող Ախալգորի (Լենինգորի) շրջանը, որի բնակչության մեծամասնությունը վրացիներ են, նմանատիպ հանրաքվե անի և որոշի միանալ Վրաստանին: Եվ Աբխազիայի Գալի շրջանը հետևի նրանց օրինակին....
Վրաստանի արևմտյան շրջանները կարող են անցնել Ադրբեջանին, հյուսիսային Ղազախստանը` Ռուսաստանին... Եվ ի՞նչ կլինի, եթե Թուրքիան սկսի մասայական անձնագրեր բաժանել Ղրիմի թաթարներին` վերջիններիս կոմպակտ բնակության վայրերում: Գերմանիան` Կալինինգրադում, Էստոնիան Պիտալովսկի շրջանում, Ֆինլյանդիյան` Կարելիայում.....
Նման պատկերներ կարելի է նկարել դեռ շատ.... Բայց դեռ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում է հարկավոր ընդունել: Հստակ է միայն, որ Ուկրաինայով գործընթացը կարող է չավարտվել»,- գրառել է Անդրեյ Եպիֆանցևը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները