Հարցազրույցներ 10:30 10/03/2014

Չեխ փորձագետ. Ղրիմի ճակատագիրը չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի համար

Հեղինակ` Լիա Խոջոյան

Մարտի 16-ին Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն հնարավոր է շատերին անակնկալ մատուցի: Այս մասին Panorama.am-ին ասաց չեխ փորձագետ, Արևմուտքի ու Արևելքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները:

«Շատերը սպասում են, որ Ղրիմը կքվեարկի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին, բայց փոքր չէ նաև այն հավանականությունը, որ Ղրիմի բնակիչները քվեարկեն ավտոնոմիայի օգտին, որը թելադրված է 1992թ-ի սահմանադրությամբ: Անակնկալը կարող է հենց սա լինել, քանի որ դրան քչերն են հավատում»,- հայտարարեց փորձագետը:

Վերջինս սակայն վստահ է, որ անկախ հանրաքվեի արդյունքներից, Ռուսաստանի գործոնը Ղրիմում կուժեղանա, առավելապես այն բանից հետո, երբ կկառուցվի Կերչենյան նեղուցի վրայով կամուրջը. «Ուշագրավն այն է, որ կամուրջի կառուցման մասին համաձայնությունը ուկրաինական կողմի հետ եղել է դեռևս անցած տարի, բայց շինարարության մեկնարկն այսօր հատուկ քաղաքական երանգավորում է ստացել»:

Էրիկա Լերները հիշեցրեց, որ որևէ մեկը չի ժխտում այն փաստը, որ Ռուսաստանը յուրահատուկ վերաբերմունք ունի Ուկրաինայի նկատմամբ, և այդ մասին վերջերս նշել է նաև Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը:

Ըստ մեր զրուցակցի` ավելի լավ ասել այդ հարաբերությունների մասին, քան ասել է Կլաուսը հնարավոր չէ, այն է` «Ռուսաստանի համար Ուկրաինան ավելին է, քան մերձավոր արտերկիր: Այն ավելի մեծ նշանակություն ունի, քան, օրինակ, Էստոնիան, Տաջիկստանը կամ Ադրբեջանը: Ուկրաինան ռուսաստանյան պետականության և մշակույթի պատմական օրորոցն է, տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիների հայրենիքը»:

Panorama.am-ի հարցին, թե ինչպես ստեղծված իրավիճակը Ղրիմում ու նաև դրա հանգուցալուծումը`  հանրաքվեի արդյունքները, կարող են անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, դրա շուրջ տարվող բանակցային գործընթացի վրա, Է.Լերներն ասաց, որ վերջին շրջանում իսկապես շատ է հանդիպում վերլուծություններ Ղրիմի խնդրի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև գոյություն ունեցող կապի մասին: Ավելին` նաև մտքեր, որ Ղրիմը կարող է դրական իմաստով նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար:

«Իրականում այս երկուսը տարբեր ճակատագիր ունեն, թեև խնդրի արմատները նույնական են` թե’ Ղրիմը, թե’ Ղարաբաղը ժամանակին ընդգրկվել են այլ պետության կազմի մեջ: Ղրիմը, եթե անգամ մտնի ՌԴ կազմի մեջ, չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը դեռ մինչև Ղրիմի զարգացումները արդեն հանրաքվեի միջոցով քվեարկել է անկախության օգտին: Իսկ Հայաստանն իր հերթին չօգտվեց աբխազական և հարավօսական նախադեպերից, որպեսզի ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Էլ չեմ ասում, որ Հայաստանը երբեք հավանության չէր արժանացնի Ղարաբաղի ձգտումը պաշտոնապես միավորվել Հայաստանի  հետ և ամենևին ոչ թե այն պատճառով, թե Հայաստանում ընդմիշտ կորել են հնագույն-իմպերիալիստական միտումները, ոչ, պարզապես Հայաստանը շատ է հոգ տանում իր միջազգային իմիջի մասին»,- նշեց չեխ փորձագետը:

Ապա նաև ավելացրեց,  որ ամեն պատեհ առիթով Հայաստանի բարձրագույն իշխանությունները հիշեցնում են, որ Ադրբեջանը սպառնում է պատերազմով և որ այդ երկրում ակտիվ քարոզվում է հայատյացությունը, ինչին Հայաստանը միշտ պատրաստ է պատասխանել կառուցողական բանակցություններով: Իսկ մյուս կողմից միջազգային կառույցներում` ԵԽԽՎ-ում և այլն, պարբերաբար ընդունվում են բանաձևեր ու փաստաթղթեր, որոնցում Հայաստանը ներկայացվում է իբրև «օկուպանտ» և «ագրեսոր»:

«Թվում է` ի՞նչն է խանգարում Հայաստանին ճանաչել Ղարաբաղի անկախությունը և շարունակել կրել ագրեսորի պիտակը: Բայց ինչպես տեսնում ենք, Ղարաբաղի շուրջ ձևավորված իրավիճակը որևէ կերպ կապակցված չէ Ղրիմի ճակատագրին, բայց եթե ինչ-որ պահ Ուկրաինայում հակամարտությունը վերաճի ռազմական գործողությունների, ապա հետևանքները շատ լուրջ կլինեն և հստակ ցույց կտան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի անարդյունավետությունը: Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմին ոչ ոք պատրաստ չէ. այն կլինի շատ արյունալի»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես ուկրաինական զարգացումները կարող են անդրադառնալ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա, Էրիկա Լերները նշեց, որ նման ազդեցության հեռանկար չի տեսնում, առավել ևս, որ Մաքսային միությունը առանց Ուկրաինայի էլ գոյություն ունի, 2015-ին էլ կհայտարարվի Եվրասիական միության ստեղծման մասին, բայց դժվար թե, ընդգծեց փորձագետը, ինչ-որ մեկը մտածում է, որ Ուկրաինան կմիանա այդ միավորմանը մեկ տարվա ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}