Սերբիայի ԱԳ նախարար. Մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն
«Մենք ներկայումս բանակացում ենք Կոսովոյի հետ, որպեսզի հարաբերությունները կայունանան և պայմաններ ստեղծվեն Կոսովոյի քաղաքացիների համար նորմալ կյանք ապահովելու համար, բայց մենք մտադիր չենք ճանաչել Կոսովոն»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչը:
Նա նշեց, որ Բելգրադը Պրիշտինայի ղեկավարության հետ շարունակում է բանակցությունները, արդեն ստորագրվել է մեկ համաձայնագիր, երկրորդի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Այս ամենի նպատակն այն է, որպեսզի տարածաշրջանում կայունացում ապահովվի, ընդունվեն կանոններ, որոնք կծառայեն Կոսովոյի քաղաքացիներին, սերբերին հավասարապես»,- ասաց Սերբիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ըստ նրա, Բելգրադը ստեղծում է պայմաններ, որպեսզի վերապրի ու բարգավաճի Կոսովոյի սերբ համայնքը, ինչպես նաև ոչ ալբանացիները ևս:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով