Ես դրա անունը չեմ դնի միասնական քննչական մարմին. Կորյուն Նահապետյան
Անկախ այն բանից, թե ով է ղեկավարելու նոր ստեղծվելիք քննչական կոմիտեն, շատ կարևոր է, թե ինչպիսի համակարգ ենք ձևավորում և ինչպիսի լիազորություններով ենք օժտելու այդ մարմինը: Այսօր Ազգային ժողովում ՀՀ քննչական կոմիտեի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կոմիտեն ստեղծվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքով ապահովելու համար:
«Մենք միասին պետք է ձևավորենք նոր համակարգ, այլ ոչ թե մտածենք, թե ինչպիսի շահեր կունենան կոնկրետ, հավակնորդ անձինք այդ համակարգի ձևավորման արդյունքում», -հավելեց Նահապետյանը:
Նրա պնդմամբ, այս նախաձեռնությամբ միասնական քննչական մարմին չի ձևավորվում, ինչը նրա համար ցավալի է: Նա հիշեցրեց Հայաստանի նախագահի հրամանագիրը միասնական քննչական մարմին ստեղծելու մասին և ասաց, որ այդ հրամանագրով նախատեսված էր ստեղծել միասնական քննչական մարմին, որում ընդգրկված կլիներ նաև ՊԵԿ քննչական ծառայությունը:
«Բայց պարզ դարձավ, որ կան մեծ առանձնահատկություններ, որոնցով էլ պայմանավորված մենք ձևավորում ենք քննչական կոմիտե ընդամենը երկու գերատեսչությունների քննչական ծառայությունների հենքի վրա: Ես դրա անունը չեմ դնի միասնական քննչական մարմին, որովհետև դաշտում գործում են նաև այլ քննչական մարմիններ», -հավելեց Նահապետյանը:
Նախորդ հրապարակումներ`
Այսօրվա իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում. Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը դեմ է քննչական կոմիտեի մասին օրինագծին և դրա համար ունի պատճառներ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում