ԵԳԱԾ-ում 2014-ին նոր ուղղություններ կմեկնարկեն
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրում այս տարի կմեկնարկեն նոր ուղղություններ, ինչը կմեծացնի պոտենցիալ շահառուների թիվը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Առաջինը երիտասարդ գիտնականներին գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման հարցում աջակցությունն է: Նաև աջակցություն կլինի գիտական հետազոտություններն ու գրքերը տպելու հարցում: Մեկ այլ նախաձեռնություն ուղղված է հայկական և արտասահմանյան գիտական խմբերի համագործակցությանը:
«Նախաձեռնող խումբը որոշել է առանձին կրիտերիա մտցնել, որ այսուհետ կարող են գործուղման մասնակցել այն երիտասարդներն, ովքեր ԲՈՀ-ի կողմից հաստատված կամ միջազգային որևէ ամսագրում կտպագրվեն»,- ասաց Կարեն Ավագյանը:
Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի հայտարարած մրցույթով երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը 2014-ի փետրվարին տրամադրել է լրացուցիչ 5 դրամաշնորհ` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ արժողությամբ:
Ամփոփելով 2013-ի աշխատանքները, Կարեն Ավագյանը նշեց, որ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մրցութային հիմունքներով երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 33 հայտ: Գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման համար գումար է հատկացվել 11 հայտի:
Նա տեղեկացրեց, որ գիտության պետական կոմիտեի և ՀԵՀ կողմից իրականացվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթը, որով մեկ գիտական խմբի ֆինանսավորումը 2 տարվա համար 9 մլն դրամ է: Այս ծրագրով ֆինանսավորվել է 14 հայտ:
2013-ին անցկացվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որում հաղթող է ճանաչվել 10 լրագրող:
Նշենք, որ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող ԵԳԱԾ-ը մեկնարկել է 2012-ի հուլիսի 1-ից, բյուջեն այն ժամանակ 100 մլն դրամ էր: Մեկ տարի անց արդեն այն կրկնապատկվեց և դարձավ 200 մլն:
Կարդացեք նաև`
83 հայտ` Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհների մրցույթին
ՀԵՀ. Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա