Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի դպրոցը կվերակառուցվի
Արցախի Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտի դպրոցը կվերակառուցվի: Այս մասին տեղեկացնում են «Հայրենասեր» կազմակերպությունից:
«Մենք ընտրեցինք այն դպրոցը Քաշաթաղում, որի աշակերտները մեզանից կստանան նվեր մի որակյալ, վերակառուցված, գեղեցիկ դպրոց այս տարվա սեպտեմբերին։
Բավականին երկար ժամանակ կատարեցինք ուսումնասիրություն դպրոցն ընտրելու համար և ընտրեցինք Լեռնահովիտ համայնքի դպրոցը։ Համայնքը կազմված է Լեռնահովիտ, Սպիտակաջուր և Շրվական գյուղերից: Ներկայումս Լեռնահովիտի դպրոց են հաճախում 26 աշակերտ այս երեք գյուղերից և հարևան Հակ գյուղից: 2014-2015 ուսումնական տարվաը ընթացքում դպրոցը կունենա 29 աշակերտ իսկ 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում 33»,- ասված է «Հայրենասեր»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Այս ծրագրի ներկայացուցիչը Հայաստանում, ով նաև շինարարության մասնագետ է, այցելել է Լեռնահովիտ, որպեսզի կատարի չափագրումներ և կազմի նախահաշիվ:
Աղբյուրի փոխանցմամբ, մասնագետը հանդիպել է ուսուցչական կազմի, տնօրենի և համայնքապետի հետ` լսել տեղաբնակների կարծիքները:
«Լեռնահովիտ համայնքի աշակերտները, ուսուցիչները, տնօրենն ու համայնքապետն անչափ խանդավառված են»,- հավելել են կազմակերպության հիմնադիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա