Լ.Զուրաբյան. Չեմ բացառում, որ հետագայում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կհանդիպի Գագիկ Ծառուկյանին
ՀԱԿ-ը կձևավորի պատվիրակություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ առաջիկա օրերին հանդիպման համար: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, հանդիպման օրակարգը հայտնի է վաղուց, քանի որ այդ մասին բարձրաձայնվել է մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ:
«Մենք կարևորում ենք իշխանափոխությունը և գտնում ենք, որ ավելի գործնական վիճակ, քան ձևավորվել է այսօր չկա. ամեն ինչ արվելու է ժողովրդի միջոցով, որովհետև կաբինետային հանդիպումներով ոչ մի բան էլ չի փոխվի»,- հայտարարեց պատգամավորը:
Ի դեպ, նա չբացառեց, որ հետագայում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կհանդիպի Գագիկ Ծառուկյանին:
«Ես չեմ կարող բացառել, որ ապագայում կլինեն նաև այլ մակարդակի հանդիպումներ»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով