Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք
Մամիկոն Խոջոյանին տեղափոխել են վնասվածքաբանության բաժանմունք: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Օռլովը:
«Հարազատների հետ շփվում է, արդեն մեր հարցերին էլ էր պատասխանում»,- ասաց բաժանմունքի վարիչը:
Նա նշեց, որ Մամիկոն Խոջոյանին վիրահատելու հարցը կորոշեն վնասվածքաբանները:
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանը Իջևանի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել մարտի 6-ին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անմիջապես կազմվել էր հետազոտման պլան: Կատարվել են կրծքի, կոնքի, աջ բազկի և նախաբազկի ռենտգեն քննություններ, որովայնի սոնոգրաֆիա, արյան անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, ինչպես նաև` գլխի համակարգչային շերտագրում:
Հիշեցնենք` 2014-ի հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև մարտի 4-ը:
Կարդացեք նաև`
Բաժանմունքի վարիչ. Մամիկոն Խոջոյանը որոշ ժամանակ անց կվիրահատվի