Ծովում գտել են անհետացած ինքնաթիռի բեկորները
Վիետնամի ռազմական օդուժի փրկարարական աշխատանքների արդյունքում Հարավ-Չինական ծովում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ավելի վաղ վիետնամական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կուալա-Լումպուր-Պեկին չվերթի ինքնաթիռը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ենթադրաբար ընկել է Տհո-Սու կղզուց 250 կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռը ռադարների տեսադաշտից կորել էր շաբաթ երեկոյան: Ինքնաթիռի անհետացման վայրում եղանակը լավ է եղել, օդաչուները փորձառու են եղել, իսկ ինքնաթիռը վերջերս է անցել լիարժեք ստուգումը: Քննարկվում են աղետի տարբեր վարկածներ, չի բացառվում նաև ահաբեկչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով