Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է համանախագահների հետ
Վաղը Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
«Սա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով: Երբ որ համապատասխան պայմաններ ստեղծվեն, կլինի նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր նախատեսված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը համանախագահների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում