Պատրիսիա Կաաս. Կցանկանամ նորից վերադառնալ Հայաստան
«Ամեն անգամ բեմ բարձրանալուց առաջ հուզվում եմ, չնայած նրան, որ ասում են՝ արդեն երկարի տարիներ եմ երգում, բայց արտիստները ինձ կհասկանան: Երեկ էլ հուզված էի, անհանգստություն էի զգում, քանի որ այստեղ առաջին անգամ էի ելույթ ունենում: Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգ ունենալու: Երեկ դահլիճը մարդաշատ էր, և դատելով հանդիսատեսի արձագանքից, կարծում եմ, նրանց ակնկալիքները արդարացան, իմ ակնկալիքները ևս իրականություն դարձան: Կցանկանամ նորից վերադառնալ Հայաստան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը:
Նշենք, որ նախօրեին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ելույթ է ունեցել ֆրանսիացի ճանաչված երգչուհի Պատրիսիա Կաասը: Նրա համերգով Հայաստանում տրվեց ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը: Համերգը կրում էր «Կաասը երգում է Պիաֆ» խորագիրը
Երգչուհին նշեց, որ մինչև Էդիտ Պիաֆ կատարելը, ինքը ուսումնասիրել է նրա կյանքը, կարդացել նրա հարցազրույցները՝ նրա կերպարը ավելի լավ զգալու համար:
«Թեև Պիաֆը իմ օգնության կարիքը չունի՝ հանդիսատեսի համար վերապրվելու համար, բայց ես սա համարում եմ հարգանքի տուրք նրա հիշատակին: Ես համերգի ընթացքում նրա որոշ ժեստեր կրկնել եմ, բայց չեմ պատճենել, որովհետև այդպես եմ զգացել: Պիաֆը այնպես է երգում, ինչպես որ խոսում է: Նա ժողովրդի սերը վայելող երգեր ունեցող երգչուհի է և ես երգել եմ սրտով ու փորձել եմ մտնել նրա ապրումների մեջ»,-ասաց նա:
Պ. Կաասն ասաց, որ ինքը սիրում է խառնել ֆրանսիական տարբեր ոճերը և սիրում է էքսպերիմենտներ. «Ես մարդ եմ, ով փորձում է չձանձրանալ, սիրում եմ վտանգը, անել այն, ինչ ես չեմ փորձել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում