ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել հանդիպել գերու հետ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) դեռ չի հաջողվել հանդիպել հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Արսեն Խոջայանի հետ: Այս մասին Panorama.am-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջայանը, նախնական տեղեկություններով, մառախուղի պատճառով հատել է սահմանը` հայտնվելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Զ. Ամատունին նաև հավելեց, որ ԿԽՄԿ-ն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ` առաջիկայում ՀՀ քաղաքացու հետ հանդիպելու համար:
Նախորդիվ`
Սահմանը հատած քաղաքացու անունը հայտնի է` Արսեն Խոջայան
«Հերը գլխին ա տալիս, մերը` ողբում». Գերի ընկած երիտասարդի ընտանիքը ծանր վիճակում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները