Սպորտ 16:50 10/03/2014

Շալանդ. «Այստեղ եմ եկել հաղթելու համար»

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ասուլիսը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ասուլիսի սկզբում հանդես է եկել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Քիչ առաջ Գործադիր կոմիտեն հաստատեց մարզչի թեկնածությունը: Կարծիքներ կային, որ ուշացնում ենք մարզչի նշանակումը: Ես համամիտ չեմ: Բազմաթիվ մարզիչների հետ ենք բանակցել և եկել ենք այն եզրակացության, որ հենց Բեռնար Շալանդն է այն մարզիչը, ով կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանի հավաքականում»,- նշել է Հայրապետյանը:

Այնուհետև լրագրողներին հնարավորություն է տրվել հարցեր ուղղել ինչպես ՀՖՖ նախագահին, այնպես էլ նոր գլխավոր մարզչին:

- Ի՞նչ տպավորություններ ստացաք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից:
- (Ռուբեն Հայրապետյան) Մենք շատ վատ ենք հանդես եկել: Սպասելի էր, քանի որ երբեք մարտ ամսին մեր հավաքականի խաղացողները պատրաստ չեն լինում: Ինձ համար ցավալի էր, որ մեր հավաքականի որոշ բարձրակարգ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին եկել:
- (Բեռնար Շալանդ) Ես կարող եմ ասել, որ ֆիզիկական վիճակը լավ մակարդակի վրա չէր: Ես միայն վիճակագրական տվյալներ կարող եմ նշել: Հայաստանն այդ խաղում 6 կմ պակաս է վազել Ռուսաստանի հավաքականից: Իսկ այդպիսի ցուցանիշով այս մակարդակի խաղում հաղթելն ուղղակի անհնար է: Այս հավաքականն ի զորու հաղթելու ցանկացած թիմի, եթե ցույց տա իր հնարավորությունները:

- Պարոն Հայրապետյան, ֆեդերացիան ի՞նչ մարզիչների հետ էր բանակցում մինչև Բեռնար Շալանդի նշանակումը:
- Բանակցել ենք 49 մարզիչների հետ, հիմա կոռեկտ չի լինի, որպեսզի ես անուններ տամ, թե ում հետ ենք բանակցել:

- Պարոն Շալանդ, հնարավո՞ր է այս խաղով դուրս գալ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլ:
- Այսօր ոչ, բայց վաղը` այո: Ես տեսել եմ բոլոր վերջին խաղերը և մենք այնքան էլ հեռու չենք դրանից: Եթե մենք պարտվել ենք Մալթային, նշանակում է, որ լուրջ հնարավորություններ ենք կորցրել: Մեր խումբը բավականին ուժեղ է, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու պոտենցիալ:

- Շատ է նշվում, որ Հայաստանը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Ի՞նչ կարող եք ասել այդ կապակցությամբ:
- (Բեռնար Շալանդ) Կարող եմ ասել, որ ճիշտ եք: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց պետք է արտերկրում փորձենք գտնել ուժեղ պաշտպաններ, իսկ եթե չկարողանանք, ապա պետք է աշխատենք եղած պաշտպանների հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամբողջ թիմին, ոչ միայն պաշտպանությանը: Հարձակվողներն էլ պետք է նահանջեն և պաշտպանվեն: Մենք չունենք Սիլվայի նման պաշտպաններ:
- (Ռուբեն Հայրապետյան) Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է Դանիային, ոչ ոք չի խոսում, որ պաշտպանությունը թույլ է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք ունենք պաշտպաններ, որոնցով շատ հզոր խաղեր ենք հաղթել: Ռուսաստանի հետ խաղում հարձակման գիծն ավելի մեղավոր է եղել: Խնդրում եմ բոլորիդ, լավ ուսումնասիրել ֆուտբոլը:

- Պարոն Շալանդ, Դուք ներկա էիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ խաղերից:
- Այո, ես տեսել եմ երեք խաղ: Իրականում այժմ լուրջ չի լինի` կարծիք հայտնելու համար: Եթե համեմատենք այլ առաջնությունների հետ, ապա խնդիրը հիմնականում արագության և ինտենսիվության պակասի մեջ է:

- Պարոն Շալանդ, ֆոււբոլից դուրս ի՞նչ տպավորություներ ունեք Հայաստանից:
- Սա ներկայումս հարց է ինձ համար, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ինձ համար բացահայտել Հայաստանը: Մայիսին ես Հայաստան կժամանեմ կնոջս հետ: Ցանկանում եմ Հայաստանում լավ աշխատել և հավաքականին տանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեկ հարց լրագրողներին. ի՞նչ օր էր 2013 թ. հոկտեմբերի 15-ը:
- Իտալիա-Հայաստան…
- Ես այդ օրը փոխում էի հեռուստալիքները և հանկարծք տեսա, որ խաղը սկսվելուց 10 րոպե անց, Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով: Դիտեցի խաղն ամբողջությամբ և ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի խաղը: Ես գիտեի միայն Հենրիխին, իսկ մնացածները բացահայտում էին: Չէի կարող մտածել, որ կարող եմ գլխավորել այս հավաքականը: Երբ եկավ հրավեր Հայաստանից, ես երկար չեմ մտածել:

- Նախատեսո՞ւմ եք սովորել հայերեն և ի՞նչ կարծիք ունեք մեր ընտրական խմբի մասին:
- Հաղորդակցման հարցում պրոբլեմներ չի լինի, որովհետև ես խոսում եմ ֆուտբոլի լեզվով: Եթե ես ուզեմ թարգմանիչ, մենք կվերցնենք նրան: Դա մեծ խնդիր չէ, որովհետև ես կարող եմ ցույց տալ այն, ինչ ուզում եմ: Ես խոսում եմ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, և ցույց եմ տալիս այն, ինչ ուզում եմ: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա կարող եմ ասել, որ մեր խումբը բավականին ուժեղ է: Ես հույս ունեմ, որ Պորտուգալիայի խաղից առաջ Ռոնալդուն վնասվածք կստանա: Իսկ եթե լուրջ, խաղալ այնպիսի թիմի հետ, որի կազմում կա Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, լուրջ փորձություն է ցանկացած թիմի համար: Վստահ եմ, որ հնարավոր է դուրս գալ այս խմբից, մանավանդ, որ այժմ խմբից միանգամից երկու թիմ է դուրս գալիս: Սերբիան լավ թիմ է, մենք հաղթել և պարտվել ենք Դանիային, Ալբանիան էլ է լուրջ մրցակից: Մի խոսքով, մեր խումբը բավականին ուժեղ է, բայց դա իմ համար պրոբլեմ չի: Պրոբլեմն այն է, որ մենք պետք է քայլ անենք, մենք պետք է առաջընթաց ունենանք՝ լավ արդունք ունենալու համար: Վարդան Մինասյանը լավ է աշխատել և նրա օրոք թիմը շատ է առաջադիմել: Հիմա ժամանակն է ևս մեկ քայլ անել դեպի առաջ, ինչն ինձ համար մեծ մոտիվացիա է, քանի որ Հայաստանը դեռ երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերին: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք դա անել: Մենք ունենք Մխիթարյան և Մովսիսյան, բայց կարող ենք հաջողության հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ: Եվ իմ գործը այս հավաքականին հնարավորինս լավ մոտիվացնելն է:

- Պարոն Շալանդ, Հայաստանի առաջնության այն խաղերին, որոնց ներկա եք եղել, նկատել՞ եք ինչ-որ ֆուտբոլիստների, որոնց կուզեիք տեսնել հավաքականում:
- Շատ վաղ է խոսալ այդ մասին, քանի որ ես կուզեի ևս մի քանի խաղ նայել: Ես ինձ համար նշումներ եմ արել և ես այդ խաղացողներին կհետևեմ նաև ապագայում: Ես կարծում եմ՝ պետք է ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Հայաստանի առաջնության ֆուտբոլիստների միջև: Միգուցե այդպես ես կկարողանամ ավելի լավ ընտրություն կատարել հաջորդ որակավորման փուլի համար:

- Էդգար Մանուչարյանի նկատմամբ կարգապահական տո՞ւյժ է կիրառվում, թե նա չի հրավիրվում հավաքական վատ մարզավիճակում գտնվելու պատճառով:
- (Ռուբեն Հայրապետյան) Էդգար Մանուչարյանն ամեն ինչով զբաղված է, բացի ֆուտբոլից: Եթե մարզիչը գտնի, որ նա պատրաստ է, ապա կհրավիրի, բայց ես քիչ եմ հավատում այդ երազանքին, որ նա պատրաստ կլինի: Երբ ժամանակին ես քննադատեցի Մանուչարյանին, բոլորով հարձակվեցիք իմ վրա, սկսեցիք Էդգարին պաշտպանել: Իսկ այժմ, տեսեք, թե քանի խաղ է անցկացրել Մանուչարյանն «Ուրալի» կազմում: Ես գիտեմ, թե ինչու եք այդ հարցը տալիս: Օրերս նա «Ուրալի» չգիտեմ որ կազմում գոլի հեղինակ է դարձել:

- Պարոն Հայրապետյան, մարզիչը պահանջել էր 14-օրյա հավաք, ի՞նչ կասեք այդ մասին:
- Մայիսի 31-ին մենք խաղ ունենք Ալժիրի հետ, հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ: Մարզիչը մեզնից պահանջել է ևս մեկ խաղ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և կփորձենք ունենալ ևս մեկ խաղ:

- Ովքե՞ր կլինեն մեր մարզչական շտաբում
- (Ռուբեն Հայրապետյան) Մարզիչն իր հետ կբերի 2 օգնական, ևս երկու օգնական կընտրենք մեր մարզիչներից:

- Պարոն Շալանդ, Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ մեզ պետք է բնավորությամբ խառնվածքով մեզ մոտ մարզիչ: Դուք դիմագծերով նման եք հայի, գուցե և բնավորությամբ եք նման: Որքանով է դա անհրաժեշտ թիմը մարզելու համար:
- Բնավորությունը կարևոր է, ես չգիտեմ՝ ես ունեմ հայկական բնավորություն թե ոչ, բայց ես ունեմ բնավորություն: Պարզ է՝ մոտիվացիան կարևոր է, և պարզ է՝ ես ուզում եմ ոչ միայն խոսել, ես այստեղ չեմ որպես զբոսաշրջիկ, ես այստեղ եմ՝ հաղթելու համար, ես հստակ գիտեմ ինչի համար եմ այստեղ: Եթե ես հաղթեմ, ես մնում եմ, եթե պարտվեմ՝ գնում եմ: Դա չգրված օրենք է, լինես դու այստեղ, Շվեյցարիայում, թե Բրազիլիայում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}