Պետության քաղաքականությունն է Հանրային հեռուստաընկերությունը անկախ դարձնել գովազդատուներից. Թովմասյան (Տեսանյութ)
Հեռուստատեսության և ռադիոյի ու Գովազդի մասին օրենքներում կատարված մյուս փոփոխությունը, որն այս անգամ խորհրդարանականների դատին է ներկայացրել ՀՀ կառավարությունը, նախատեսում է Հանրային հեռուստաընկերությանը զրկել գովազդից: Օրինագծերը ներկայացնող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ արգելել գովազդի ցուցադրությունը բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, սպորտային, գիտական հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների մասին տեղեկություն նշման: Սակայն այդ հովանավորը պետք է լինի միայն մեկը:
«Գովազդային շուկայում Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով, մյուս հեռուստաընկերությունների նկատմամբ ունի առավելություն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով`Հայաստանի տարածքում սփռվածությամբ, իր հեղինակությամբ և տասնյակ այլ գործոններով: Այս պարագայում երբ վերջինս ֆինանսավորվում է բյուջեից և մյուս հեռուստաընկերությունների հետ համեմատ իրականում անհավասար մրցակցություն է ստեղծվում», -բացատրեց նախարարը:
Այս և հեռուստաընկերություններում ալկոհոլային խմիչքների գովազդին վերաբերող նախորդ օրինագծերը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հիմք են տվել եզրակացնել. «Վերջին տարիներին Հայաստանում վարվում է Հանրային հեռուստաընկերությունը հետևողականորեն նսեմացնելու քաղաքականություն: Ամեն ինչ արվում է, որ Հանրային հեռուստաընկերությունը դադարի լինել թիվ մեկ կոմունիկացիոն միջոց և ամեն ինչ արվում է, որ հանրային ինֆորմացիոն կոմունիկացիաները կենտրոնանան մեկ անձի հսկողության տակ»:
Պատգամավորին հետաքրքրում, էր, թե արդյոք նախարարը կառավարության վարած քաղաքականության հակասությունները չի նկատում:Թովմասյանն արձագանքեց, որ պետության քաղաքականությունն է Հանրային հեռուստաընկերությունը ձերբազատել և անկախ դարձնել գովազդատուներից:
«Մենք հիմա ունենք հնարավորություն Հանրային հեռուստաընկերությունը իրականում դարձնել հանրային», -հավելեց կառավարության ներկայցուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները