Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Եթե Իրանի օգնությունը չլիներ, Նախիջևանը չէր կարող ճեղքել տնտեսական շրջափակումը
«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ և արդարացի ճանապարհով»,-Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաքայինը:
Ադրբեջանում Իրանի դեսպանը, «Նաբզ» շաբաթաթերթին տված հարցազրույցում, այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է ունենալ Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես պատասխանել է. «Իրանը՝ որպես մուսուլմանական երկիր, Իմամ Խոմեյնու անվան բարեգործական կազմակերպության միջոցով Ադրբեջանին տարատեսակ օգնություն է ցուցաբերել. Հեյդար Ալիևը բազմաթիվ անգամներ գնահատել է Իրանի ցուցաբերած օգնությունը. Իրանի օգնության շնորհիվ էր, որ Նախիջևանը կարողացավ ճեղքել տնտեսական շրջափակումը»:
Շարունակելով խոսքը՝ դեսպան Փաքայինը հավելել է. «ԼՂ հակամարտության մեջ ներգրավված երկրների ցանկության դեպքում Իրանը կարող է աջակցել հակամարտության կարգավորման գործընթացին: Պատերազմի վերսկսումը հարցականի տակ կդնի տարածաշրջանի անվտանգությունը. Տարածաշրջանի երկրները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի պատերազմի վերսկսման վտանգ չլինի»:
Թեմային առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ինչու՞ է Իրանը ակտիվացել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Թեհրանի և Բաքվի հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել. Իրանը փակել է Բիլե Սավարի և Ջոլֆայի անցակետերը
Իրանցի վերլուծաբան. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Նախիջևանի կախվածությունը նվազեցնի Իրանից
Իրանցի նախկին գեներալ. Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից ավելի քան 2000 աֆղան գրոհային է կռվել
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում