Ղրիմի խորհրդարանն ընդունել է ինքնավար հանրապետության անկախության հռչակագիրը
Ղրիմի խորհրդարանն ընդունել է ինքնավար հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի անկախության հռչակագիրը: Այս մասին ասված է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ղրիմի հանրապետությունը, որպես անկախ և ինքնիշխան պետություն, հանրաքվեի համապատասխան արդյունքների դեպքում կդիմի Ռուսաստանի Դաշնությանը հիմք ընդունելով համապատասխան միջպետական համաձայնագիրը ընդունել Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմ՝ որպես Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անկախության հռչակագրի օգտին քվեարկել է ներկա 81 պատգամավորներից 78-ը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին նախատեսված է Ղրիմում անցկացնել ինքնավարության կարգավիճակի հարցով հանրաքվե: