Մեծ Պահքը մոդայիկ է դարձել և շատերն օգտագործում են որպես նիհարելու մեթոդ. բժիշկ-դիետոլոգ (տեսանյութ)
Պահքը հոգևոր խնդիր ունի և դիետայի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի, կան իհարկե սննդային սահմանափակումներ, որը ոչ թե դիետայի և նիհարելու համար է, այլ` կամքը ուժեղացնելու, ապաշխարելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով պահքին և դիետաներին` ասաց ՀՀ ԱՆ Կուրորտաբանության ու ֆիզիկական բժշկության ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը :
Դիետոլոգը նաև նշեց, որ Մեծ Պահքը մոդայիկ է դարձել և շատերն այն օգտագործում են որպես նիհարելու և առողջանալու մեթոդ. «Գովելի է, որ պահքը ինչ-որ ձևով մտնում է կենցաղ, բայց մարդիկ պետք է ծանոթ լինեն դրա հոգևոր կողմին, որն էլ առաջնայինն է» :
Նա նաև ավելացրեց, որ եկեղեցին էլ բժշկական տեսանկյունից ելնելով արգելում է պահքը երեխաներին, ծերերին, հիվանդներին, կերակորղ մայրերին և հղիներին :
Մանրամասները` տեսանյութում :
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա