Է. Շարմազանով. ՀԱԿ-ի ուզածը ուրիշ է, այլապես կգնար ու կպաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուին
«Ցանկացած քաղաքական ուժի, առավել ևս ընդդիմության նպատակը պետք է լինի իշխանափոխությունը: Եթե ինքը չի ուզում գալ իշխանության, ուրեմն ինքը կամ երգի-պարի խմբակ է, կամ էլ ֆակուլտատիվ պարապմունքների միավորում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այսօր կայանալիք ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակությունների հանդիպումն ու քննարկման օրակարգը՝ իշխանափոխությունը:
Նրա խոսքով, սակայն, ամբողջ աշխարհում էլ իշխանափոխության միակ ճանապարհը ընտրություններն են: Բայց ինքը չի գտնում, որ Հայաստանում կան բիձինաիվանիշվիլիներ:
«Ես գուշակություններով չեմ զբաղվում և չորս ընդդիմադիր ուժերի համագործակցությունն էլ նոր երևույթ չի: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ ընտրությունների նախօրեին էլ կար, պարզապես դերակատարներն են փոխվել՝ այն ժամանակ առաջին ջութակահարը Հմայակ Հովհաննիսյանն էր: Բայց տեսանք, թե ընտրություններից առաջ այդ համախմբումը ինչի բերեց»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Ապա նաև հավելեց` դա բնական երևույթ է և ինքը համաձայն է այն գնահատականների հետ, որ այդ օրակարգը ավելի շատ արհեստական է և արհեստականորեն ուռճացվում է:
«Սովորական ու պարզ բան եմ ասում՝ այսօր Հայաստանում տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, ինչո՞ւ չեն մասնակցում: Թեև ԲՀԿ-ն մասնակցում է՝ անցած կիրակի կայացած ընտրություններում 28 համայնքում ՀՀԿ-ն է հաղթել, 3 համայնքում ԲՀԿ-ն: Դե թող ՀԱԿ-ը գնար ու պաշտպաներ ԲՀԿ-ի թեկնածուին, ի՞նչ խնդիր կա: Բայց նրանք ուրիշ բան են ուզում անել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Իսկ թե այդ դեպքում իրականում, որն է նպատակը, Է.Շարմազանովը նշեց, դա բոլորին էլ պարզ է՝ ուղղակի ուզում են պրեսսինգի ճանապարհով հասնեն նրան, որ կառավարությունում վարչապետի փոփոխություն լինի:
«Բայց սրա հետ կապված էլ շատ պարզ ասել ենք՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ՀՀԿ-ն իր ղեկավարի գլխավորությամբ այդ հարցի լուծումը կտա, որովհետև բոլոր զարգացած երկրներում կա կառավարության ձևավորման մի ճանապարհ. քաղաքական մեծամասնությունն է որոշում ինչպիսի ծրագրերով կամ կադրերով իրականացնի ընտրական մի փուլից մյուս փուլը երկրի կառավարումը՝ ինչպես 2012 և 2013թթ-ին՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններն էլ նրանց փեշ-քեշ, երբ իրենց իսկ խոսքերով, ՀՀԿ Երիտասարդական թևը ծանր հարված հասցրեց բոլոր քաղաքական ուժերին իրար հետ վերցրած, քանի որ այդ չորս ուժերը միասին ավելի քիչ ձայն հավաքեցին, քան մեր թեկնածու Տարոն Մարգարյանը»,- հավելեց Է.Շարմազանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան