Լրատվամիջոցների ազատության մասով Հայաստանում տիրող իրավիճակը բացառում է որևէ հետքայլ. Ֆարմանյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած Գովազդի և Հեռուսատատեսության և ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե այդ նախագծով հեռուստատեսության ոլորտը վերցվում է «տոտալ վերահսկողության տակ»: Այնինչ, ըստ Ֆարմանյանի, դա այդպես չէ:
«Չգիտեմ, թե որքանով է հնարավոր բանական մի մարդու համոզել այդ թեզի ճշմարտացիության մեջ, ինչպես կարող են հիմնավորվել։ Լրատվամիջոցների ազատության այն իրավիճակը, որ այսօր, բարեբախտաբար, առկա է Հայաստանում և որը մասնագիտական գնահատականներով բացառում է որևէ հետքայլ կամ վերադարձ տոտալ վերահսկողության, արդյոք արագի՞լն է բերել կամ օդից է ընկել։ Դա շատ ու շատ մարդկանց ջանքերի և տեսլականի արդյունքն է։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունում մամուլի ազատությունը մի այնպիսի սանդղակի վրա է, որ օրինակներ բերելու անհրաժեշտություն չկա, բայց փաստն այն է, որ սա կարևորագույն ձեռքբերում է»,- նախագծերի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց Հանրապետական պատգամավորը` խնդրանքով դիմելով բոլորին «տեր կանգնել ու չնսեմացնել այդ ձեռքբերումը»:
Ինչ վերաբերում է խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ հնչած տեսակետին, նախագիծը նրա համար է, որ Հանրային հեռուստաընկերությունը կորցնի իր վարկանիշը՝ ընտրություններին անվճար քաղաքական գովազդի ազդեցությունը թուլացնելու համար, ապա Ֆարմանյանը նկատեց. «Ես չգիտեմ` որքանով է իրականում հնարավոր այս թեզը փաստարկել, քաղաքական գործընթացների մեջ ինչքանով կարելի է հիմնավորել, բայց որևէ մեկը սահմանափակված չէ քաղաքական գովազդ տեղադրելու նաև մասնավոր հեռուստաընկերություններում, ինչը տրամադրում է և ապահովում է գործող օրենսդրությունը»։
Նախորդող հրապարակումներ`
Չգիտեմ` ով ինչ է մտածում, որ ժամանակին կուռք դարձրած առաջին նախագահին պիտակներ է տալիս. Թովմասյան (տեսանյութ)
Պետության քաղաքականությունն է Հանրային հեռուստաընկերությունը անկախ դարձնել գովազդատուներից. Թովմասյան (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները