Հնարավոր են փոփոխություններ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ առաջիկայում փոփոխություն է սպասվում ԱԺ էթիկայի հանձնաժողովի ղեկավար կազմում: Հանձնաժողովի նախագահ, ապա՝ ավելի ուշ փոխնախագահ է դառնալու ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Հարությունյանը հաստատել է այս փաստը՝ նշելով, որ նման որոշում կայացնելու պատճառն իր աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: