Խորհրդարանն ընդունեց Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը
ՀՀ Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և դրան հարակից մեծ թվով օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերն այսօր խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախագծերին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ էին 2-ը, իսկ 37 պատգամավոր էլ ձեռնպահ մնաց:
Հիշեցնենք` այս օրինագծով ստեղծվելու էր քննչական կոմիտե, որի կազմում գործելու էին ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր, որ ժամանակի հարց է մյուս մարմինների քննչական ծառայությունները դրա կազմում ընդգրկելը:
Նախորդող հրապարակումներ`
Այսօրվա իրավիճակը պետք է մնա քննիչների ամենավատ հուշերում. Էդմոն Մարուքյան
Նիկոլ Փաշինյանը դեմ է քննչական կոմիտեի մասին օրինագծին և դրա համար ունի պատճառներ
Ես դրա անունը չեմ դնի միասնական քննչական մարմին. Կորյուն Նահապետյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում