Թուրքիայում ազատ են արձակվել հեղաշրջման փորձի համար դատապարտվածները
Ստամբուլի դատական իշխանություններն ազատ են արձակել պետական հեղաշրջում պատրաստելու գործով 13 ձերբակալվածի: Նրանց թվում են փաստաբան Քեմալ Քերինչսիզը, լրագրող Թունջայ Օզքանը, զինվորականներ, գրողներ և հրապարակախոսներ: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Դատարանն ի գիտություն է ընդունել և առաջնորդվել է օրենսդրական նոր նորմերով, որոնց համաձայն մինչև 5 տարով կրճատվում է հակապետական գործունեության գործով ձերբակալվածների կալանքի տակ մնալու ժամկետը: Ազատ արձակվածներից մի քանիսը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Մի շարք բանտարկյալներ ազատ են արձակվել չհեռանալու ստորագրությամբ, դատական հսկողության պահպանման պայմանով: Մարտի 7-ի Ստամբուլի հատկապես ծանր հանցագործությունների դատարանն ազատ էր արձակել Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Իլքեր Բաշբուղին, ով հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման էր դատապարտվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում