Ռուսաստանի տնտեսության ցանկացած թուլացում Հայաստանի համար բացասական ազդեցություն կունենա. Վահրամ Ավանեսյան
Ցանկացած գործընկեր երկրներում, եթե կա ճգնաժամ, ապա դա Հայաստանի համար բացասական ազդեցություն է ունենում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության թուլացումը, մասնավորապես` ռուբլու արժեզրկումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան երկրների կողմից իրականացվող պատժամիջոցներին և դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, նախարարը նշեց, որ ցանկացած դեպքում, երբ պատժամիջոցները ազդում են Հայաստանի գործընկեր երկրների տնտեսությունների վրա, մասնավորապես, այն երկրների, որոնց հետ Հայաստանն ունի մեծ ծավալի առևտրաշրջանառություն, իհարկե, դա անդրադառնալու է նաև Հայաստանի տնտեսության վրա:
«Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար կարևորագույն տնտեսություն է, բազմաթիվ կապերով ենք կապված, ուստի Ռուսաստանի տնտեսության ցանկացած թուլացում, իհարկե Հայաստանի Հանրապետության համար լավ չէ»,- ընդգծեց Վ.Ավանեսյանը:
Հարցին, թե Ռուսաստանի տնտեսական վիճակը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Հայաստանը վերանայի Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը, Վ.Ավանեսյանը պատասխանեց. «Համենայնդեպս, այսօրվա դրությամբ, այն ինչ կատարվում է, չեմ կարծում, որ որևէ առիթ է տալիս վերանայելու այդ որոշումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները