Ցուցարարները պահանջում են ազատ արձակելել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները բողոքի ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն արդեն մի քանի ամիս անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի:
Նրանք շարժվեցին նախագահական նստավայր` «Պահանջում ենք ազատ արձակել ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին» բողոքի ցույցը շարունակելով այնտեղ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը, որ դեռ նախորդ տարվա մայիսից ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարելավման պահանջով Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ էր անցկացնում, ձերբակալվել էր սեպտեմբերի 19-ին, այնուհետև կալանավորվել: Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «խոշոր չափերի խարդախություն»:
Մանրամասները` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով