ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ վերականգնված է
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում երեկ կայացել է կլոր սեղան ԶԼՄ ներկայացուցիչների համար պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի վերաբերյալ: Բանկի Գործառնական դեպարտամենտի տնօրեն Արմեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ պրոցեսինգային կենտրոնում մարտի 4-ին տեղի ունեցած խաթարումը վերացված է, և բանկի հաճախորդները անարգել կարող են ստանալ իրենց միջոցները: Քարտային հատվածի հետ կապված բոլոր գործընթացների վերականգնման շղթայի վերջին օղակը SMS-ծանուցումն է, որը կվերականգնվի մոտակա ժամանակներս: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ տվյալների կորուստ չի եղել:
Պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի վերագործարկման առաջնահերթությունը բանկոմատների միջոցով թոշակառուների սպասարկման վերականգնումն էր, քանի որ տեխնիկական խաթարումը համընկավ կենսաթոշակների վճարման ժամանակահատվածի հետ: Բանկը միաժամանակ կատարում է տեղի ունեցածի պատճառների վերլուծություն, որպեսզի հետագայում խուսափի նման իրավիճակներից:
«Բանկն ունի երկակի պաշտպանական մեխանիզմներ, և սա բանկի պրոցեսինգային համակարգում տեղի ունեցած առաջին նման մասշտաբի խաթարումն էր 2008թ: Այժմ մասնագետներն աշխատում են հավելյալ մեխանիզմների ներդրման վրա, որը հետագայում թույլ կտա խուսափել նման զարգացումներից», - նշեց Ա. Սարգսյանն ընդգծելով, որ խնդիրը կրում է զուտ տեխնիկական բնույթ:
«2-3 օր առաջ մենք լիցքավորել ենք մեր բոլոր 137 բանկոմատները, այնպես որ գումարն առկա է եղել: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը բանկոմատների աշխատանքը վերականգնվել է: Բոլոր բանկային գործընթացները, որոնք կապված են քարտային հատվածի հետ, ընթացել են անխափան», - շեշտեց Արմեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում