Ջեյմս Ուորլիք. Համանախագահները հետևողական կլինեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում անդադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` մարտի 11-ին Մոսկվայում, Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:
«Բանակցություններն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հաստատեցին այն, որ Հայաստանը փնտրում է ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք հետևողական կլինենք երկխոսության հարցում ուղիներ գտնելու համար»,- գրել է Ուորլիքը:
Ավելի ուշ ԱՄՆ համանախագահը ևս մեկ գրառում էլ է կատարել.
«Ակնկալում ենք բանակցություններ ունենալ Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Մենք հաստատակամ ենք աշխատել միասին Ֆրանսիայի հետ` աջակցելու խաղաղության հաստատմանը»:
Նշենք, որ Մարտի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել նաև նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունն ու տպավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում