Եվրոպական դատարանը հիմնավորված է համարում Սիրիայի նախագահի քրոջ նկատմամբ ԵՄ պատժամիջոցները
Եվրոպական դատարանը հիմնավորված է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քրոջ Բուշրա Ասադի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները և հրաժարվել է նրան հեռացնել «սև ցուցակից»: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse-ին:
Եվրոպական տրիբունալը, որը իր իրավասությամբ երկրորդն է արդարադատության եվրոպական դատարանից հետո, վճռել է, որ Ասադի քույրը կապված է վարչակարգի հետ: Դատարանը «մասնավորապես հաշվի է առել Սիրիայում իշխանության ընտանեկան կառավարման ավանդույթը»:
Բուշրա Ասադը` Սիրիայի պաշտպանության նախկին փոխնախարար Ասսեֆ Շաուկաթի այրին, բողոքարկել էր ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկվելու դեմ` փաստելով, որ նա «տնային տնտեսուհի է» և ոչ մի կապ չունի վարչակարգի հետ:
Բուշրա Ասադը Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել էր 2011 թվականի մայիսին: Ըստ այդ պատժամիջոցների` սառեցվել են Ասադների հաշիվները և արգելել են ճանապարհորդել ԵՄ անդամ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում