Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանն առաջատարին զիջում են 1 միավորով
Երևանում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 8-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող դիրքեր են զբաղեցնում Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը, ովքեր վաստակել են 6 միավոր և մի շարք շախմատիստների հետ միասին զբաղեցնում են 2-14-րդ տեղերը:
Առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտիլյևը, ով 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները