Դ.Դումանյան. Հինգը տարի մենք կկարողանանք 100 տոկոսով ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին
«Անցած տարվա գնումների մեջ ինսուլինի գնման հետ կապված բավականին մեծ խնայողություն ունեցանք` ուղիղ գնումներ կատարելով արտադրողի հետ: Եվ այդ խնայողության շնորհիվ հինգը տարի մենք կկարողանանք 100 տոկոսով ապահովել ինսուլինակախյալ հիվանդներին»,- այս մասին Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նրա խոսքով, ներկայումս Հայաստանում ինսուլինակախյալ հիվանդների թիվը 12.800 է, յուրաքանչյուր տարի ունենում ենք 1200 նոր հիվանդներ, որոնք կարիք ունեն ինսուլին ստանալու: Նախկինում, նշեց նախարարը, երբ պլանավորվում էր տարվա դեղորայքի գնումը չէր նախատեսվում նոր հիվանդների թիվը և ըստ այդմ առաջանում էր դեֆիցիտ տվյալ տարվա հիվանդների սպասարկման առումով: Բայց հիմա այդ խնդիրը լուծվել է և խնայողությունների հաշվին պետությունը հասցրել է ինսուլինակախյալ հիվանդներին դեղորայքով ապահովել.
«Առաջին հերթին 100 տոկոսով կապահովենք բոլոր պահանջարկ ունեցող հիվանդներին: Որակի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ձեռք ենք բերում ամենաորակյալ դեղորայքը»,- հավաստիացրեց Դերենիկ Դումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա