Գրական-գեղարվեստական միջոցառումներ՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակին
Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ վաղը ժամը 12:00-ին կմեկնարկի գրական-գեղարվեստական միջոցառումների շարք՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 117-ամյակին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Նույն օրը Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվի Կոմիտասի թաշկինակը /1913թ./ և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Ժամը 15:30-ին կկայանա Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառումների շարքը կազմակերպել են Ե. Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները