Սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել էլեկտրաէներգիայի վճարումների մասով
Գազի գների շոկին դեռ չընտելացած՝ հայ բազմաչարչար սպառողները նոր շոկի մեջ են հայտնվել արդեն էլեկտրաէներգիայի վճարումների մասով, որոնք գրեթե գազին հավասարվել են։
Ըստ լավատեղյակների, այս «թվերն» անմիջականորեն կապված են ՀԷՑ-ի վաճառքի հետ։ «Էլեկտրիկներից» շատերը, ցանցը մաքրելու, «համ էլ՝ ով սաղ-ով մեռած» կարգախոսից ելնելով, հավելագրումներ են կատարում։ Բայց իրենց ուղղված հարցերին ի պատասխան՝ անվրդով ասում են. «Ճիշտ ա սաղ, ոչ մի հավելագրում չկա, ձեր տանը սոչիկ դրեք՝ համոզվեք»։
Բանն այն է, որ նրանք շատ լավ գիտեն՝ ով տանը «սոչիկ» ունի, դրանց մոտ հավելագրում չեն կատարում, «սոչիկ» չունեցողների վրա են կատարում հավելագրումները»,-գրում է «Հրապարակ»-ը: