«Նե» ամսագրի խմբագիրը փողերը վերցրել է և անհետացել
«Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է: Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել: Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում: Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է, Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է:
Բան այն է, որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազամթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում: Նրանք մտավախություն ունեն, որ հմայիչ «խմբագրուհին» պարզապես քցել է իրենց, սակայն, դատական քաշքշուկից խուսափելով, դեռևս աղմուկ չեն բարձրացնում:
«Հրապարակ»-ի թղթակիցը Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին հարցրել է. արդյոք տեղյա՞կ է, թե որտեղ է գտնվում քույրը: Նա պատասխանել է. «Որևէ տեղեկություն չունեմ: Որևէ կապ նրա հետ չեմ պահում»: