Բավարարվել է ԱՊՀ միջպետական բանկի հայցն ընդդեմ «Նաիրիտի»
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկացմամբ, երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է ԱՊՀ միջպետական բանկի հայցը ընդդեմ «Նաիրիտի»: Ըստ այդմ, «Նաիրիտից» հօգուտ բանկի պետք է բռնագանձվի ավելի քան 25 միլիոն դոլար:
Այս տարվա հունվարի 22-ին էլ նույն այդ արբիտրաժային դատարանը բավարարել էր այդ նույն ԱՊՀ միջպետական բանկի հայցը ընդդեմ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր «Ռայնովիլ Փրոփերտի ԼՏԴ» ընկերության, որով վերջինից հօգուտ բանկի պետք է բռնագանձվեր 108 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան