Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան է խոսքի ազատության համար պայքարող ութ կանանց շարքում է
Կանանց միջազգային օրվա առթիվ Index on Censorship միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային դասել է այն ութ կանանց շարքում, ովքեր անցած տարվա ընթացքում պայքարել են խոսքի ազատության համար: Այս մասին ասվում է «Ազատություն» ռադիոկայանի կայքում:
Հոդվածում նշվում է, որ Մարտի 8-ի առթիվ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն կանանց վրա, ովքեր պայքարել են խոսքի ազատության համար, չնայած որ դա հեշտ բան չէ և երբեմն նույնիսկ վտանգավոր իրենց կյանքի համար»:
Նյութում ասվում է, որ Իսմայիլովան մի քանի հետաքննությունների հեղինակ է, որոնցում նա բացահայտում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործողությունները: Այդ ամենից հետո Իսմայիլովային փորձել են վարկաբեկել` օգտագործելով տարբեր միջոցներ `հետապնդում, ճնշումներ, սպառնալիքներ, հարցաքննություններ և լրտեսության կեղծ մեղադրանքներ:
Խոսքի ազատության համար պայքարող կանանց շարքին են դասվել նաև թուրք գրող Մելթեմ Արիկանը, Անաբել Հերնանդեսը`Մեքսիկայից, և «Electronic Frontier Foundation»-ից Ջիլիան Յորքը, ասվում է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան