Աժ անվտանգության համակարգը դեռ չի գործում
Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում։ Ու թեև արդեն տևական ժամանակ է, ինչ ԱԺ պատագմավորներն ու աշխատակիցներն ամեն կերպ խուսափում են զրուցել միջանցքներում, որպեսզի չնկարահանվեն, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը պարզել է, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Տեսախցիկների տեղադրման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, մինչև մարտ ամսվա վերջը կավարտենք աշխատանքներն ու մեր անվտանգության նոր համակարգը կսկսի գործել»։