«Հրապարակված փաստաթղթերը ամբողջովին կոտրում են այսօրվա բանակցությունների տրամաբանությունը»
Այսօր կայացավ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց Արցախի սահմանները» (Агрессия Азербайджанской Республики очертила границы Республики Арцах) գրքի շնորհանդեսը:
Ներկայացնելով գիրքը` հեղինակն ասաց, որ այն կազմված է իր` ավելի վաղ տպագրված հոդվածներից, իսկ փաստաթղթերը, որոնք գրքում հրատարակված են,1992 թ մեր հետախուզության շնորհիվ ձեռք բերված գաղտնի փաստաթղթերն են: Գրքում ներկայացվել է խիստ կարևոր 11 փաստաթուղթ:
«Այստեղ հրապարակված փաստաթղթերը ամբողջովին կոտրում են այսօրվա բանակցությունների տրամաբանությունը: Ադրբեջանը ամբողջ աշխարհին ներկայացնում է, իբրև թե Հայաստանն ագրեսիա է արել և գրավել իր տարածքի մի մասը: Մենք փորձում ենք պաշտպանվել այդ մեղադրանքից: Իրականում այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձել է Արցախի բնակչության նկատմամբ կատարել ցեղասպանություն և իրականացրել ագրեսիա»,-նշեց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսը նաև ընդգծեց, գրքի վերնագիրը լիովին ներկայացնում է պատմական եղելությունը:
«ԼՂՀ այսօրվա սահմանները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքն է: Եվ ցանկացած տարածքների շուրջ բանակցությունները հիմք չունեն: Դրանց շուրջ խոսել պետք չէ: Խոսել պետք չէ նաև ՄԽ-ի առաջարկների մասին»,- նշեց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Բանախոսը շեշտեց, որ գիրքը ուղարկվել է բոլոր պատկան մարմիններին, այդ թվում` արտգործնախարարություն, սակայն նա վստահ չէ որ այն կհայտնվի «համապատասխան սեղաներին»:
«Սա իմ առաջին գիրքը չէ, բայց առաջին անգամն է, որ ես, գիրքը ցույց տալու և ներկայացնելու համար, հրավիրում եմ լրագրողների: Մեր պետությունը այսօր ձեր օգնության կարիքն ունի»,- ասաց Լ. Մելիք-Շահնազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում