Թուրք գործարար կանայք կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը
Թուրքիայում գործող «Արևելյան և հարավ-արևելյան շրջանների գործարար կանանց միությունը» (DOGÜNKAD) կողմնակից է հայ-թուրքական սահմանը բացմանը: 2011 թվականին 30 կանանց կողմից ստեղծված միության գործադիր խորհրդի ղեկավար Նևին Իլը, ըստ «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքի` հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում իրենց կատարած արտահանումը 50 տոկսոսով կավելանա:
Համաձայն Նևին Իլի հաշվարկների՝ ներկայումս Հայաստան կատարվող արտահանման արժեքը ավելանում է մոտ 300 տոկոսով, քանի որ երկու հարևան պետությունների միջև սահմանը փակ է և արտահանումը կատարվում է ոչ թե ուղիղ, այլ Վրաստանի տարածքով:
Տարածաշրջանի մի շարք պետությունների հետ համագործակցող կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ առաջինը համագործակցել են Հայաստանի գործարար կանանց խորհրդի հետ՝ մի նախագիծ իրականացնելով: Հետագայում արդեն պայմնագրեր են կնքել այլ ընկերությունների հետ և այժմ համագործակցության պայմանագիր ունեն շուրջ 10 կազմակերպության հետ:
«Հայաստանի հետ սահմանը փակ է, ինչի պատճառով մենք Հայաստան ապրանք ենք ուղարկում Վրաստանի տարածքով: Մենք այստեղից ավտոբուսով 35 ժամ ճանապարհ ենք գնում Հայաստան հասնելու համար, մինչդեռ մեքենայով կարող ենք 6 ժամում հասնել: Անհրաժեշտ է սահմանը բացել: Սա առևտրի տեսանկյունից շատ կարևոր է»,- նշել է Նևին Իլը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները